Բաժիններ՝

«Բռնությունն ու հակամարտություններն աշխարհից մեկ տարում 13 տրլն դոլար են խլել». Պան Գի Մուն

2015 թվականին համաշխարհային հանրակցությունն ընդհանուր առմամբ զրկվել է  մոտավորապես 13,6 տրիլիոն դոլարից բռնության եւ հակամարտությունների պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Խաղաղարարության հիմնադրամի աջակցման խորհրդաժողովում: «Փորձագետների գնահատումներով՝ 2015 թվականին բռնությունն ու հակամարտություններն աշխարհի վրա շուրջ 13,6 տրիլիոն դոլար են նստել,- հայտնել է գլխավոր քարտուղարը:- Դա ավելի է, քան 1,8 հազար դոլարը մոլորակի յուրաքանչյուր բնակչի հաշվով»:

«Միայն 2015 թվականին համաշխարային հանրակցությունը, տարբեր գնահատումների համաձայն՝ 34 միլիարդ դոլար է ծախսել խաղաղարար գործողությունների եւ փախստականներին ու հակամարտություններից տուժած մարդկանց մարդասիրական օգնություն ցույց տալու համար»,- նշել է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:

Պան Գի Մունն արձանագրել է, որ հումանիտար կարիքների համար վաղօրոք արված ծախսերը կարող էին կանխել նշված ողբերգական իրադարձությունները: Այս առնչությամբ գլխավոր քարտուղարը պետություններին հորդորել է ավելի շատ միջոցներ ներդնել ՄԱԿ-ի Խաղաղարարության հիմնադրամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս