Բաժիններ՝

Ամենահարուստ չինացու որդին 8 iPhone 7 է գնել իր շան համար

Weibo չինական սոցիալական ցանցի աստղ, Կոկո մականունով ալյասկյան մալամուտն իր տիրոջից՝ Վան Սիկոնգից՝ «մայրցամաքային Չինաստանի անշարժ գույքի արքայի» որդուց, նվեր է ստացել վերջին մոդելի ութ հատ iPhone 7: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Կոկոյի՝ նվերներով լուսանկարը սոցցանցում է հայտնվել սեպտեմբերի 16-ին՝ iPhone 7-ի վաճառքների առաջին օրը: Լուսանկարը հավաքել է հազարավոր լայքեր եւ մեկնաբանություններ: Դրանցից բոլորը չէ, որ դրական են եղել: Առանձին օգտատերեր գանգատվել են, որ այդ շնից շատ ավելի վատ են ապրում: Չինաստանում iPhone 7-ն արժե շուրջ 7 հազար յուան (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 68 հազար ռուբլի), իսկ 7 Plus մոդելը՝ շուրջ 8 հազար յուան (գրեթե 78 հազար ռուբլի):

Սա առաջին թանկարժեք նվերը չէ, որ Սիկոնգը նվիրում է իր շանը: 2015 թվականին նա Կոկոյի համար գնել էր երկու Apple ոսկե ժամացույց՝ հատը 12 հազար դոլար արժողությամբ:

Տերը շան համար կազմակերպում է ծննդյան օրվա շքեղ տոնակատարություններ եւ նրան է նվիրում բրենդային աքսեսուարներ: Այդ բոլորը նա փաստագրում է Weibo-ում, որտեղ Կոկոյի հաշվին բաժանորդագրվել են 1,9 մլն օգտատերեր:

27-ամյա Վան Սիկոնգը Չինաստանի ամենահարուստ երիտասարդ ձեռնարկատերերից մեկն է: Նրա հայրը՝ Վան Ցզյանլինը, 2015 թվականին  24,2 մլրդ դոլար կարողությամբ գլխավորել է չինական Forbes-ի ցուցակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս