
Twitter-ը վերացրել է իր գլխավոր արգելքը

Երեկ Twitter-ը պաշտոնապես հայտարարեց, որ վերացնում է իր այն արգելքը, ըստ որի՝ սոցիալական ցանցում չի կարելի անել 140 նիշից երկար գրառումներ:
Կարճ գրառումները սոցցանցի առանձնահատկություններից մեկն էր: Այս քաղաքականության շնորհիվ հայտնվեց անգամ նոր տերմին՝ միկրոբլոգ:
Այսուհետ գրառումներում որպես նիշ՝ կդիտարկվեն միայն տառերը, թվերը և կետադրական նշանները: Հղումները, անիմացիաների նիշերը չեն համարվի գրառման մաս:
Սոցցանցի ստեղծագործական թիմի ներկայացուցիչները նշում են, որ այս քայլով ցանկանում են իրենց օգտատերերին տալ արտահայտվելու և զգացմունքները փոխանցելու ավելի լայն հարթակ:
Սիրարփի Աղաբաբյան