Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Սիրիայում և Իրաքում երկրի ԶՈՒ լիազորությունների երկարաձգման հարցը

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Սիրիայում և Իրաքում գործողություններ իրականացնելու հարցով զինված ուժերի լիազորությունների երկարաձգման մասին օրինագիծը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ քննարկումները խորհրդարանում տեղի կունենան հոկտեմբերին։

Թուրքիայի խորհրդարանը 2012թ. ընդունել է այսպես կոչված «սիրիական մանդատը»։ Համաձայն մանդատի՝ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է ձեռնարկել ցանկացած միջոցառում՝ պայքարելու ահաբեկչության և այլ սպառնալիքների դեմ, որոնք ուղղված են երկրի դեմ, հետ մղել վտանգը, որը կարող է առաջանալ Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբերի կողմից, պաշտպանել երկրի շահերը, ինչպես նաև վարել ռազմական գործողություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930