
Մաքսանենգները 2015 թվականին 4 մլրդ դոլար են վաստակել փախստականների տեղափոխումից

2015 թվականին անօրինական փախստականներին Եվրոպա տեղափոխելուց մաքսանենգների շահույթը կազմել է շուրջ չորս միլիարդ դոլար: Ըստ Բրատիսլավայի Teraz ինտերնետ-հրատարակության, սեպտեմբերի 19-ին Բրատիսլավայում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԵվրՍ միության Արտաքին սահմանների վերահսկողության գործակալության՝ Frontex-ի փոխտնօրեն Բեռնդտ Քյոռները:
Եվրոպա փախստականների ապօրինի տեղափոխմանը մասնակցել են բազմաթիվ մաքսանենգներ, 2015 թվականին նրանց շահույթը կազմել է շուրջ չորս միլիարդ դոլար: Արդյունքում, անցյալ տարի այն ուղիներով, որոնք ձգվում են Հունաստանի տարածքով, Եվրոպա է ժամանել շուրջ 800 հազար միգրանտ, Իտալիայի տարածքով անցնող ուղիներով՝ շուրջ 160 հազար»,- ասել է Քյոռները:
Այս տարի իրադրությունն զգալիորեն բարելավվել է, նշել է Քյոռները: Միգրացիոն հոսքերը հիմնականում վերահսկվում են, Հունաստան եւ Իտալիա ժամանող փախստականներն անցնում են անհրաժեշտ ստուգիչ ընթացակարգեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լուսանկարը` AP