Բաժիններ՝

Բելգիայում անչափահասն առաջին անգամ էվթանազիայի թույլտվություն է ստացել

Մահացու հիվանդ անչափահաս բելգիացին, որի անունը չի հրապարակվում, կդառնա թագավորությունում 18 տարեկանից ցածր առաջին քաղաքացին, որը կյանքից կհեռանա էվթանազիայի միջոցով: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Բարեբախտաբար, միայն շատ քիչ թվով երեխաների նկատմամբ է դիտարկվում այդ հարցը (էվթանազիայի), սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է մերժենք արժանապատիվ մահով մահանալու նրանց իրավունքը»,- Het Nieuwsblad թերթի զրույցում ասել է Էվթանազիայի դաշնային հանձնաժողովի ղեկավար Վիմ Դիսթելմանսը:

Աշխարհի սակավաթիվ երկրների թվում, որտեղ կյանքից ինքնակամ հեռանալն օրինական է, Բելգիան միակն է, որտեղ այդ օրենսդրական հնարավորությունը տարածվում է նաև անչափահասների վրա՝ առանց տարիքային սահմանափակման:
Նման որոշում կայացնելու համար մահացու հիվանդ անչափահասը պետք է գիտակցի իր արարքը: Երեխան կամ դեռահասը պետք է ստանա նաև իր ծնողների համաձայնությունը:

Հարևան Նիդեռլանդներում երեխաների էվթանազիան նույնպես թույլատրվում է, սակայն նրանց տարիքը պետք է գերազանցի 12-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս