Բաժիններ՝

Ռուսաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Ռուսաստանի կենտրոնական հատվածում այսօր բացվել են ընտրատեղամասերը, որտեղ պետք է տեղի ունենա ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների ընտրությունը, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ քվեարկությունն արդեն սկսվել էր Կամչատկայի և Չուկոտկայի բնակիչների համար, որտեղ ընտրական տեղամասերը բացվել էին սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժ. 23:00-ին:

Քվեարկությունը կավարտվի Կալինինգրադի մարզում՝ սեպտեմբերի 18-ին՝ ժ. 21.00-ին:

Յուրաքանչյուր շրջանում ընտրատեղամասերը գործում են տեղական ժամանակով ժ. 08:00-20:00-ը:

Քվեարկությանը կարող է մասնակցել 111.6 մլն մարդ: Հենց այդքան ընտրողներ են այսօր գրանցված Ռուսաստանում, նրանց մոտ 1.87 միլիոնը գտնվում է արտերկրում:
Քվեարկությունը կազմակերպվել է ՌԴ ավելի քան 95 հազար ընտրատեղամասերում և աշխարհի 145 երկրներում ռուսական դիվանագիտական առաքելություններում կազմակերպված 371 տեղամասում։

Քվեարկության համար տարածքը հիմնականում տեղակայված է ուսումնական հաստատությունուններում:

2003 թվականից առաջին անգամ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են խառը ընտրակարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս