ԱՄՆ-ը չի ընդունի Ղրիմի ընտրությունների արդյունքները. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը չի ճանաչելու Ղրիմում կայանալիք ընտրությունների արդյունքները։ Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ Ջոն Քիրբին, ԱՄՆ-ը չի ընդունում Պետդումայի ընտրությունների օրինականությանը, որոնք կայանալու են սեպտեմբերի 18-ին Ղրիմում։ Ամերիկացի դիվանագետը նշել է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածք»։

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, թե ինչպես է Ղրիմը միացել Ռուսաստանի տարածքին. շնորհիվ թերակղզու բնակիչների կամքի։ Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ հանրաքվեն անց է կացվել միջազգային ձևաչափերի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ։

Դրանից առաջ Պուտինը բազմիցս հայտարարել էր, որ Ղրիմի պատկանելության հարցը փակ է։ Իսկ միջազգային քաղաքական գործիչներին, ովքեր համաձայն չէին Ղրիմի բնակիչների որոշման հետ, նա խորհուրդ տվեց համակերպվել նոր իրականության հետ։

ԱԺ պատգամավորների ընտրության քվեարկությունը Ղրիմում, ինչպես նաև Ռուսաստանի մնացած տարածքում տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս