Բաժիններ՝

Հոլանդիայի դատախազությունը գործ է հարուցել հայերի նկատմամբ բռնություններ հրահրելու դեպքի առնչությամբ

Ի պատասխան հոլանդահայության ներկայացրած գանգատների, Հոլանդիայի դատախազությունը որոշել է ունկնդրել Հաագայի բնակչին, որին կասկածում են հայերի նկատմամբ բռնություններ հրահրելու իրավախախտման մեջ։

Դատախազության կարծիքով, խնդիրն այնպիսին է, որ այն տրամաբանորեն կհանգեցնի քրեական գործ հարուցելուն: Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները, ի դեմս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի, որոնք հանցագործության դեմ բողոք էին ներկայացրել, համարում են, որ Հոլանդիայի դատախազության որոշումը կարևոր քայլ է ոչ միայն հոլանդահայության, այլ համայն հայության համար։

Ըստ դատախազության` մեղադրվող անձը խախտել է խոսքի ազատության սահմանները երբ ելույթ է ունեցել 2014 թվականի հունիսի 1-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքում: Այն ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Դատախազությունը համոզված է, որ նրա հայտարարությունը` «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» կարելի է համարել քրեական հանցագործություն, քանի որ դրանով իսկ նա հրահրում է բռնություն հայերի նկատմամբ` նրանց ցեղային և/կամ կրոնական պա տկանելության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս