Բաժիններ՝

Երբ են եղել ռեկորդային երկար ու տևական կայծակները

Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) փորձագետների կոմիտեն երկու համաշխարհային ռեկորդ է հաստատել մթնոլորտում էլեկտրական կայծային պարպումների համար. երկարությամբ ամենամեծ կայծակը՝ ավելի քան 300 կիլոմետր, գրանցվել է 2007 թվականին ԱՄՆ-ի Օկլահոմայում, իսկ ամենատեւականը՝ ավելի քան 7,7 վայրկյան, 2012 թվականի օգոստոսի 30-ին Պրովանսի տարածաշրջանում՝ Ալպեր-Լազուր ափ՝ Ֆրանսիայի հարավ:

ՕՀԿ-ում ընդգծում են, որ կայծակներն «առաջին անգամ են գրանցվել էքստրեմալ օդերեւութաբանական եւ կլիմայական երեւույթների արխիվում»: Այդտեղ գրանցվում են շոգի, ցրտի, քամու արագության, անձրեւի եւ եղանակային այլ ֆենոմենների ռեկորդային մեծությունները:

Ինչպես այս առնչությամբ նշել է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասը, «կայծակը բնական խոշոր վտանգ է, որն ամեն տարի շատ կյանքեր է խլում»: Նման Էքստրեմալ երեւույթների դիտազննման բարելավումը «կօգնի բարելավել բնակչության անվտանգությունը», հավելել է  նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս