
2050 թվականին օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ. պետդեպ

Համաշխարհային օվկիանոս նետվող պլաստիկե թափոնների քաշը հարյուրամյակի կեսերին կգերազանցի օվկիանոսում բնակվող ձկան կենասազանգվածին: Այս մասին ասել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Քեթրին Նովելին:
«Փորձագետները կարծում են, որ եթե ամեն ինչ շարունակվի նախկին տեմպերով, ապա 2050 թվականին օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ»,- ասել է Նովելին: Նա հավելել է, որ Երկիր մոլորակի ավելի քան 3 միլիարդ բնակիչներ պրոտեին են ստանում հիմնականում ձկից:
Բացի դրանից, օվկիանոս է լցվում ածխածնի երկօքսիդի արդյունաբերական արտանետումների մինչեւ 30 տոկոսը, դրա հետեւանքով օվկիանոսի թթվայնությունը 26 տոկոսով բարձրացել է, ճշտել է Նովելին: Նրա խոսքով՝ հարյուրամյակի վերջում գլոբալ տաքացման պատճառով օվկիանոսի մակարդակը կարող Է բարձրանալ 4-6 ֆուտով (1,2-1,8 մետրով), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: