Շարմազանովը ՌԴ Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ կիրականացնի

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաեւ Լենինգրադի մարզի ղեկավարության հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930