Բաժիններ՝

Բաքուն Արցախի ներկայացուցիչների պատճառով բողոքի նոտա կհղի Թեհրանին

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանի ուշադրությունը կհրավիրի պաշտոնական Բաքվի դիրքորոշման նկատմամբ՝ կապված Թեհրանի Օլիմպիադային Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հետ։

Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը, այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացվել է այդ մասին, և Ադրբեջանում Իրանի դեսպանությունը նախարարության դիրքորոշումը տեղ կհասցնի Իրանի համապատասխան կառույցներին։

Նշվում է, որ Թեհրանում կայացել է հայկական 48-րդ Օլիմպիադայի բացումը, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության ներկայացուցիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930