Բաժիններ՝

ԴիջիԹեքի կազմակերպիչները խրախուսում են նորաստեղծ ընկերությունների (start-up) մասնակցությունը

«Երևան Էքսպո» կենտրոնում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը անցկացվող ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են նորաստեղծ ընկերությունների (start-up) մասնակցությունը` վերջիններիս տրամադրելով ֆինանսական զգալի արտոնություններ: Այս մասին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Ստարտափները հնարավորություն ունեն հանրությանը ներկայացնել իրենց ծառայություններն ու գաղափարները, գործարար հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ, զարգացնել իրենց ընկերությունները: Պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել այստեղ:

Արդեն 12-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսում այս տարի իրենց լուծումներն ու առաջարկները կներկայացնեն տեղական և միջազգային շուկայի շուրջ 170 ընկերություն: Ակնկալվում է շուրջ 60 հազար այցելուների մասնակցություն:

ԴիջիԹեքի ցուցահանդեսային հատվածից բացի տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝

  • «Նորարարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:
  • Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ։
  • «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 150 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև կմրցեն իրար հետ:
  • «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:
  • DigiLife սեմինարներ
  • ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան նաև՝
  • Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12)՝ հոկտեմբերի 3-4
  • Հայաստանի ինտերնետի կառավարման ֆորում՝ հոկտեմբերի 5
  • Ցանցերի կառավարման դասընթաց՝ հոկտեմբերի 5-7

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս