«Պաշտպանության նախարար կարող եմ լինել միայն պատերազմի ժամանակ». Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ  կուսակցության նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին` եթե իրեն առաջարկվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, կընդունի՞ այն, հայտարարել է, որ  ինքը Հայաստանի պաշտպանության նախարար կարող է լինել միայն  այն դեպքում, եթե պատերազմական իրավիճակ լինի:

«Մի անգամ այդպիսի խոսակցություն ունեցել եմ Քոչարյանի հետ, ասել եմ` ես կարող եմ պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի  ժամանակ, բայց, եթե պատերազմ չլինի` չեմ լինի»,- հայտարարեց  Վ. Մանուկյանը, ում համոզմամբ՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակում եղել է ժամանակակից տեխնիկայի պակաս, որն այժմ փորձում են լրացնել:

 

Տեսանյութեր

Լրահոս