Ճապոնացին մահաբեր ջրային թնդանոթ է ստեղծել
Ճապոնացի գյուտարարն ստեղծել է ջրային թնդանոթ, որը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Տեսագրության մեջ ցուցադրված է, թե ինչպես է ջրի շիթը ջարդում խտասկավառակը, ինչպես նաեւ հաստ պլաստիկե ապակին:
Նաեւ տեսահոլովակում ցուցադրվում են սարքի գծագրերը եւ դրա գործողության սկզբունքը: Թնդանոթի ներսում խտացրած օդի միջոցով բարձր ճնշում է ստեղծվում, սակայն, ի տարբերություն սովորակական ջրանետիչների, նետվող ջրի քանակությունն այնքան էլ մեծ չէ: