
Սինգապուրցի գործարարը ձեռք է բերել աշխարհի խոշորագույն սաթը

Սինգապուրցի գործարարը ձեռք Է բերել սաթ, որը մասնագետների եզրակացությունից հետո կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի խոշորագույն սաթը:
Ինչպես հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, դրա քաշը կազմում է 50,4 կիլոգրամ, մինչդեռ Կոպենհագենում պահվող եւ մինչ օրս մոլորակի վրա ամենախոշորը համարվող համանման միներալը կշռում է սոսկ 47,5 կիլոգրամ: Մասնագետների խոսքով՝ քարի տարիքը կազմում է առնվազն 15 միլիոն տարի, այն հայտնաբերել են այս տարվա սկզբին Ինդոնեզիայի Սումատրա կղզու ածխի հանքահորերից մեկում:
Միներալի սեփականատերը ներկայանում է որպես պարոն Ջոսեֆ: Նա պատմել Է, որ սաթը «վեցանիշ գումար» է նստել (սինգապուրյան դոլարներով): Գործարարը մամուլին հայտնել Է, որ պատրաստ Է գտածոն ցուցադրել բոլոր ցանկացողներին. դրա համար նախապես անհրաժեշտ Է Էլեկտրոնային փոստով գրել նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: