«Չգիտեմ՝ արժանի՞ հաղթանակ էր, թե՞ ոչ. Ֆուտբոլը ոչ միշտ է արդար». Մորատա
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը, կիսվել է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ խաղի տպավորություններով:
Մորատան նշել է, որ թիմն անում էր ամեն ինչ մինչև վերջին րոպեն լավ խաղալու համար: Ֆուտբոլիստը շեշտել է հատկապես Խամեսի կատարած հրաշալի փոխանցումը:
«Չգիտեմ՝ արժանի՞ հաղթանակ էր, թե՞ ոչ: Ֆուտբոլը ոչ միշտ է արդար: Բայց մենք պետք է հաղթեինք և արեցինք դա»,- նշել է Մորատան:
Հիշեցնենք, որ Մորատայի գոլը խփվեց հանդիպման վերջին վայրկյաններին:
Սիրարփի Աղաբաբյան