
Ռունին ևս չի խաղա «Ֆեյենորդի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին լրագրողները կրկին հարցրել են այն ֆուտբոլիստների մասին, ովքեր չեն խաղա Եվրոպա լիգայում: Այդ ֆուտբոլիստների թվում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք ունի, ինչպես նաև Ուեյն Ռունին:
Մոուրինիոն նշել է, որ Ռունին միշտ խաղում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ, 90 րոպե խաղացել է հավաքականում և հոգնած է: Հանգստի հնարավորություն տալով նրան՝ Մոուրինիոն պահանջելու է առավել մեծ լարվածություն և ուշադրություն հաջորդ խաղերում:
«Ռունին խաղում է հարձակողական դիրքում, որտեղ բազմաթիվ տարբերակներ ունեմ»,- նշել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան