
Նապոլեոնի առնանդամի ոդիսականը

Նյու Ջերսիում՝ բամբակի մեջ փաթաթված, փոքրիկ սև տուփում պահպանվում է իրենից պատմական արժեք ներկայացնող մի ցուցանմուշ՝ Նապոլեոն կայսեր առնանդամը, հայտնում է redditblog.com-ը:
«Այն գնվել է ամերիկացի հայտնի ուրոլոգ Ջոն Ք. Լաթիմերի կողմից 1972թ.»,- հայտնի ցուցանմուշի պատմությունը ներկայացնում է պատմաբան և գրող Թոնի Փերոթեթը: Վերջինս Նապոլեոնի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ է և այն քիչ թվով անձանցից մեկը, ով տեսել է Լաթիմերի դստեր մոտ պահվող ցուցանմուշը, որը հոր մահից հետո ժառանգել է դուստրը:
The Washington Post-ը գրում է, որ սեռական օրգանը մեծ զորավարի մահից հետո կտրել է իտալացի հոգևորական Վինյալին: Դրա մասին առաջինը պատմել է աբբա Վինյալին, ով Կորսիկա վերադառնալուց հետո հայտարարել է, որ իր մոտ է Նապոլեոնի առնանդամը, ինչպես նաև նրա որոշ իրեր:
Մինչև 1924թ. Նապոլեոնի առնանդամը պահպանվել է նրա ընտանիքում, ապա այն ձեռք է բերել ամերիկացի մի հավաքորդ: Այն առաջին անգամ ցուցադրվել է 1927թ. Նյու Յորքի ֆրանսիական արվեստի թանգարանում:
Այնուհետ այն տարօրինակ այլ ցուցանմուշների հետ ձեռք է բերել Լաթիմերը:
Նա հայտնի էր անսովոր ցուցանմուշների նկատմամբ սիրով՝ նա ավելի վաղ ձեռք էր բերել Գերման Գերինգի պատիճը, որն օգտագործվել էր ինքնասպանության համար, Ադոլֆ Հիտլերի մազերը: Պատճառներից մեկը, որը դրդել էր բժշկին գնել առնանդամը, կայսեր հյուսվածքների անալիզն էր: Նա ցանկանում էր պարզել, թե ի վերջո ինչից է մահացել Նապոլեոնը: