Վերաքննիչ դատարանը մերժել է Վահան Շիրխանյանի պաշտպանի բողոքը
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու որոշման դեմ պաշտնական կողմի բողոքը։ Այս մասին 168.am-ին հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Պաշտպանական կողմի բողոքը քննել է դատավոր Սևակ Համբարձումյանը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր 2015թ. դեկտեմբերի 19-ին։ Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: