«Ոչ մի վարչապետի թույլ չի տրվել իր ծրագրերն իրականացնել». Լյովա Խաչատրյան
«2000 տարի, առանց տեսնելու, հավատացել ենք, բայց հիմա ես կցանկանայի տեսնել, նոր հավատալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանից ունեցած ակնկալիքների մասին:
Ըստ նրա` ոչ մի վարչապետի թույլ չի տրվել իր ծրագրերն իրականացնել, Տիգրան Սարգսյանի «շնորհիվ»՝ մարդիկ վարկերի տակ հայտնվեցին ու նորերն են վերցնում՝ հին վարկերը, տույժ ու տուգանքի հետ միասին, մարելու համար: Ի պատասխան 168.am-ի հարցի, թե՝ ո՞վ պետք է թույլ տա, Լ.Խաչատրյանը նշեց, որ կտեսնի՝ նա ինչ է անում, նոր կգնահատի: Կ.Կարապետյանի մասին խոսելով՝ Խաչատրյանը նշեց. «Կարող է, ինքը փորձ ունի, որտեղ աշխատել է՝ պատվով դուրս է եկել»:
Մանրամասները` տեսանյութում: