Ինչո՞ւ իշխանությունը զիջեց ընդդիմությանը «Ընտրական օրենսգրքի» հարցով

«Ես ինքս դեմ եմ այդ գործընթացին, բայց քանի որ կա ընդհանուր խնդիր համաձայնության գալու և նաև ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողական նոր մեխանիզմներ ներդնելու հետ կապված որոշակի խնդիրներ, մենք որոշեցինք գնալ դրան և իրականացնել այս գործընթացը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ խոսելով ընտրությունից հետո ստորագրված ցուցակների հրապարակման մասին «4+4+4»  ձևաչափով  «Ընտրական օրնսգրքի» (ԸՕ) շուրջ ձեռք բերած համաձայնության մասին:

Ըստ նրա՝ կարողացել են որոշակի մեխանիզմներ ներդնել, նաև քրեական օրենսգրքում խստացնելով և պատիժներ սահմանելով, որպեսզի չարշահումներից զերծ մնան:
Հարցին, թե ինչո՞ւ գնացին այդ փոփոխությանը, եթե նախկինում պնդում էին, որ մարդու իրավունքների խախտում է ստորագրված ընտրացուցակների հրապարակումը, Հ.Սահակյանը պատասխանեց. «Ընդհանուր շահը ենթադրում է որոշակի զիջումներ նաև մեր առումով»:

Նշենք, որ այսօր ժամը 18:15-ին նախատեսվում է համաձայնության վերջնական ստորագրում, որից հետո ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը կրկին կբերվի ԱԺ:
Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս