Բաժիններ՝

«Հայաստանի մաս-ռեսթլիգի ֆեդերացիան «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» չի մասնակցել». Հայաստանի մաս-ռեսթլիգի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի մաս-ռեսթլիգի ֆեդերացիան «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» չի մասնակցել։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Հայաստանի մաս-ռեսթլիգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը՝ նշելով, որ իրենք մասնակցել են «Աշխարհի մաս-ռեսթլիգի առաջնությանը», որին մասնակցել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների ներկայացուցիչները։

«Դա երկրորդ առաջնությունն է, առաջինը կայացել էր Յակուտիայում՝ 2014թ. նոյեմբերին։ Աշխարհի ֆեդերացիայի ու Ղրղըզստանի մաս-ռեսթլիգի ֆեդերացիայի կողմից հրավեր ենք ունեցել մասնակցելու։ Հայաստանի մաս-ռեսթլիգի ֆեդերացիան սեպտեմբերի 1-4-ը Ղրղըզստանում մասնակցել է աշխարհի առաջնություններին։ Քոչվորների խաղերը նույն քաղաքում էին, նույն վայրում, մեծ միջոցառում էր։ «Աշխարհի մաս-ռեսթլիգի առաջնությունը» սկսվել է ավելի շուտ, քան քոչվորների խաղերը։ Քոչվորների խաղերին մենք որպես հյուր ենք հրավիրված եղել և բացմանը մասնակցել ենք՝ որպես հյուր ու որպես դիտորդ։ Մեր մրցումներն արդեն ավարտվել էին, մնացել էին եզրափակիչ մենամարտերը, որոնք համընկան իրենց բացման հետ»,- պարզաբանեց նա։
168.am-ի հարցին՝ Հայաստանի մաս-ռեսթլիգի ֆեդերացիան Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում գրանցվա՞ծ է, նա պատասխանեց.

«Մեր ֆեդերացիան հասարակական կառույց է, որը Սպորտի նախարարությունից ոչ մի աջակցություն չունի, ոչ մի տեղ գրանցված չէ»։
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս եք մասնակցում առաջնության, եթե գրանցված չեք, ու ինչպե՞ս եք ներկայացնում պետություն՝ միջազգային մակարդակով, նա այսպես պատասխանեց.

«Կա սերտիֆիկացիա, որն աշխարհի  ֆեդերացիան տալիս է կառույցներին, ամեն պետությունում նա իրավասու է տալ մեկ սպորտային կառույցի, որն իրենց աշխարհի առաջնությունում ներկայացնում է իր երկիրը։ Մենք ունենք համապատասխան սերտիֆիկացիան։ Նման փուլ չկա, որ Սպորտի նախարարությունը թույլ տա՝ դու մասնակցե՞ս, թե՞ ոչ։ Նոր պետք է նման կանոնակարգ մտցնեն ԱԺ, ինչին շատ վատ եմ վերաբերվում, որովհետև մենք, հասարակական կառույց լինելով, չունենալով պետական աջակցություն, մեր երկիրը ներկայացնում ենք միջազգային հարթակներում ու հաղթանակ ենք գրանցում։ Այս անգամ 3 մեդալ ձեռք բերեցինք ու 3 քաշային կարգերում մեր մարզիկները հաղթեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս