
«Կարենը շատ լավ ղեկավար ա». Սեյրան Սարոյանը՝ նոր վարչապետի մասին

«Կարենը շատ լավ ղեկավար ա: Ինքը՝ Կարեն Կարապետյանը, իրան ամեն տեղ ցույց ա տվել ու ստեղ էլ ա ցույց տալու ու շատ լավ կառավարություն ա լինելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով նոր վարչապետի նշանակման մասին:
Ըստ նրա՝ եթե փոխել են կառավարությանը, ուրեմն դրա անհրաժեշությունը կար: Հասարակությունում բևեռացում Սարոյանը չի նկատել, դրան չի վերագրում նույնիսկ «Սասնա ծռերի» գործողությունները. «Պրիչյո՞մ ստե կառավարությունն ու «Սասնա ծռերը»»,- հակադարձեց նա:
Ս.Սարոյանը չդիմացավ հարցերի տարափին, որ «Սասնա ծռերի» պատճառով է կառավարությունը հրաժարական տվել. «Հլա հերթով խոսացեք, ի՞նչ եք վրա տվել, ադին, ադին…»:
Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանը լավ էր աշխատում, նորմալ: Իսկ հետագայում Սարոյանն Աբրահամյանին տեսնում է Ազգային ժողովում: