
Արդյոք Հայաստանի ներկայացուցիչը կարո՞ղ է ՀԱՊԿ ներսում երկրի համար դրական փոփոխությունների նպաստել

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարց չի քննարկել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Սեյրան Օհանյանն այս պահին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն է: Մենք նման հարց չենք քննարկել»,- նշեց Վ. Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ Սեյրան Օհանյանը կնշանակվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Հարցին՝ Հայաստանի ներկայացուցիչը կարո՞ղ է ՀԱՊԿ ներսում երկրի համար դրական փոփոխությունների նպաստել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Բնականաբար, պայմանավորվածության համաձայն՝ դա արդեն մեր տեղն է, և Հայաստանի ներկայացուցիչը կարող է բավական նշանակալի դեր կատարել»: