«Նոր կառավարության ձևավորման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են». Վահրամ Բաղդասարյան
«Նոր կառավարության ձևավորման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Կարեն Կարապետյանը ազատ է լինելու կադրային քաղաքականություն իրականացնելու հարցում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շնորհավորելով Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Խոսելով ազգային համաձայնության կառավարության մասին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցին կանդրադառնան 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո:
Հարցին, թե ո՞րն էր Հովիկ Աբրահամյանի կառավարության գլխավոր ձախողումը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այդ թեմային մենք անդրադարձել ենք, Հովիկ Աբրահամյանը գոհ չէր տեմպերից, բայց բավականին քրտնաջան աշխատանք էր կատարել այս երկուսուկես տարում»: