«Զիջում կարող է տեղի ունենալ մի դեպքում, երբ պարտվենք». Դավիթ Բաբայան. ՀԺ
ԼՂ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու մասին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարության շուրջ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
– Ջեյմս Ուորլիքը խոսում է տարածքների վերադարձի մասին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց, սակայն կարգավիճակը չի հստակեցվում, այն ԼՂՀ անկախությա՞ն հարցն է, թե՞ միջազգային կարգավիճակը, որի մասին վերջերս խոսվում է:
– Այդ հարցը՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, միգուցե ինչ-որ մարդիկ ժամանակին ընդունելի էին համարում, որն օբյեկտիվ բնույթ ուներ, 70 տարի Արցախը բռնակցված է եղել, ագրեսիայի թիրախ ենք եղել, եւ դա մեզ մոտ ազգային-ազատագրակսւն շարժման աշխարհընկալում է առաջացրել։ Երբ անկախություն ձեոք բերեցինք, ամենակարեւոր խնդիրը եղել է կարգավիճակը, որովհետեւ Արցախի անվտանգությունն ու ապագան մարդիկ կարգավիճակի հետ էին կապում։ Հետագայում պարզ դարձավ, որ այդ կարգախոսը չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը։
Այն ժամանակ որեւէ մեկը չէր գիտակցում Քարվաճառի կարեւորությունը, որտեղից սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, հիմա ո՞նց կարող է այդ տարածքի մասին խոսակցություն լինել։ Եթե Ադրբեջանն ուզում է կարգավորել խնդիրը, նախ պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, այնուհհտեւ կարող ենք քննարկել սահմանների խնդիրը՝ Գետաշենում, Հյուսիսային Արցախում, բայց խոսել վերադարձի մասին՝ ինչ-որ կարգավիճակի դիմաց… Ադրբեջանը չի թաքցնում, որ որեւէ կարգավիճակ չի ընդունելու, ոչնչացնելու է մեզ։
Մինչեւ Ադրբեջանը չճանաչի անկախությունն ու վերականգնի բանակցությունների ձեւաչափը, խոսել նման տարբերակների մասին անիմաստ է։
– Այսինքն կարգավիճակը ԼՂՀ անկախությո՞ւնն է:
– Իհարկե, ուրիշ էլ ի՞նչ կարգավիճակ կարող է լինել։
– Հայկական կողմը ոչ մի դեպքում պատրա՞ստ չի զիջման։
– Զիջում կարող է տեղի ունենալ մի դեպքում, երբ պարտվենք։ Մենք որեւէ բան չենք զիջելու, զիջումը լինելու է միայն պատերազմի, պարտության հետեւանքով։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: