Բաժիններ՝

Նադեժդա Սավչենկոն վթարի մեջ է հայտնվել

Անցած գիշեր Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինայի» պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել Կիևում, հաղորդում է dtp.kiev.ua պորտալը:

Մեքենան, որում գտնվել է Սավչենկոն, կանգ է առել BMW-ի հետևում, որի վարորդը պատրաստվել է փոխել անիվը: Կանգ առնելու պահին հաջորդ մեքենայի վարորդը չի հասցրել արգելափակել և բախվել է Սավչենկոյի մեքենային:

Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս