Բաժիններ՝

Ադրբեջանը բանտից ազատել է ընդդիմադիր ReAl շարժման գործադիր քարտուղարին

Ադրբեջանի Նասիմինսկի շրջանային դատարանը նախօրեին ազատ է արձակել «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլիին: Նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ։

Այս մասին Turan գործակալությանը հայտնել է անձամբ Ջաֆարլին: Սակայն հայտնի է, որ նրա նկատմամբ քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:

Ջաֆարլին կալանավորվել էր օգոստոսի 12-ին անօրինական ձեռնարկատիրություն ծավալելու և լիազորությունների չարաշահման մեղադրանքով:
REAL շարժումը նրա կալանավորումը պատճառաբանել էր քաղաքական դրդապատճառներով:

Ընդդիմադիր գործչի կալանավորումը Ադրբեջանում և աշխարհում մեծ արձագանքներ էր առաջացրել՝ միջազգային իրավապաշտպան կառույցները դատապարտել էին նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
ԱՄՆ Պետդեպն ու ԵՄ-ն նույնպես կոչ էին արել ազատել Ջաֆարլիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930