Բաժիններ՝

Թուրքիան Օջալանին թույլատրել է հանդիպել ընտանիքի անդամների հետ

Թուրքիայի իշխանությունները վերջին մեկուկես տարում առաջին անգամ թույլատրել են երկրում ցմահ ազատազրկման դատապարտված «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հանդիպել ընտանիքի անդամների հետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ Օջալանը կտեսակցի եղբոր՝ Մեհմետի հետ:

Հանդիպումը տեղի կունենա մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի ժամանակ,

որն սկսվում է սեպտեմբերի 12-ին:
Օջալանը ցմահ ազատազրկում է կրում 1999 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս