Աղտոտված օդը կարող է Ալցհայմերի հիվանդություն առաջացնել. գիտնականներ

Աղտոտված օդը կարող է լինել այն գործոններից մեկը, որոնք Ալցհայմերի հիվանդության զարգացում են հրահրում: Այս մասին ասված է բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ:

Բրիտանիայում Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրման կենտրոնի հետազոտողները երկաթի մագնիսական օքսիդի մանրագույն մասնիկներ են հայտնաբերել այն մարդկանց ուղեղի հյուսվածքներում, որոնք տառապում են Ալցհայմերի հիվանդությամբ: Թունավոր նյութի մասնիկներ են հայտնաբերվել առավելապես նրանց մոտ, ովքեր ապրում են խիստ աղտոտված օդով քաղաքներում:

Մագնետիտը, կուտակվելով գլխուղեղի բջիջներում, ազատ ռադիկալների կազմավորման պատճառ է, որոնք վնաս են հասցնում ուղեղի բջիջներին, հաղորդել է BBC-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930