Բաժիններ՝

Մխիթարյանի թիմը պարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ին

Անգլիայի Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 1-2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում գոլի հեղինակներ են դարձել Քևին Դե Բրույնեն (15′) և Կելեչի Իեանաչոն (36′): «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միակ գոլը հեղինակեց Զլատան Իբրահիմովիչը (42′):

Խաղի մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով, սակայն, երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինվեց: Նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Մարկուս Ռաշֆորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս