![](/banners/BeFunky-design.jpg)
Մխիթարյանը փոխարինվեց «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսին
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/859897.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում հանդես էր գալիս մեկնարկային կազմում, երկրորդ խաղակեսի մեկնարկին փոխարինվել է: Մխիթարյանին փոխարինել է Մարկուս Ռաշֆորդը:
Խաղի ընթացիկ հաշիվը 1-2 է` հօգուտ «Մանչեսթեր Սիթի»-ի: Թիմից գոլի հեղինակներ են դարձել Քեվին Դե Բրույնեն (15′) և Կելեչի Իեանաչոն (36′): «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում միակ գոլի հեղինակը Զլատան Իբրահիմովիչն է (42′):