«Աստված տա, ֆալստարտ չլինի». Ալեքսանդր Արզումանյանը՝ նոր վարչապետի մասին

«Հակված ենք աջակցելու ցանկացած այն մարդուն, որ պատրաստ է բարեփոխումներ անել: Իսկ հետո արդեն ինչ կստացվի, կտեսնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը` ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո:

168.am-ի հարցին, թե արդյոք կառավարության փոփոխությունը նոր մեկնարկ, նոր սկիզբ կարելի՞ է համարել, Ա.Արզումանյանը պատասխանեց, որ նոր սկիզբ պետք է լիներ 1992 թ., հիմա հերթական փոփոխությունն է. «Աստված տա, ֆալստարտ չլինի: Բոլոր նորեկներն էլ միշտ ամպագոռգոռ հայտարարություններով են հանդես գալիս: Տեսնենք կառավարության կազմը, դեռևս գիտենք միայն վարչապետի մասին, երբ կներկայացվի Ազգային ժողով, ավելի մեր սպասելիքների մասին կարող ենք խոսել»:

Մանրամասները` տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս