«ՆԱՏՕ-ն կընդլայնի ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում». Ստոլտենբերգ
Մենք ընդլայնում ենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսիում` ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ստոլտենբերգի խոսքով` Վարշավայում ընդունված այդ որոշման համատեքստում կարևոր է երկխոսություն վարել դաշինքի անդամներ չհանդիսացող երկրների` Վրաստանի և Ուկրաինայի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը կարևորագույն դեր ունի եվրաատլանտյան անվտանգության տեսակետից:
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի ընդարձակվող ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Ղրիմի թերակղզու ինտենսիվ ռազմականացումը: ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ներկայությունը տարածաշրջանում և Սև ծովի ավազանում»,- հայտարարել է Ստոլտենբերգը: