Արդարադատության նախարարության երկու ստորաբաժանում միավորվեց
Կառավարությունը հավանություն տվեց Արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման և նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունները միավորելու որոշման նախագծին: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի այժմ արդեն պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը:
«Որոշումը պայմանավորված է աշխատակազմի որոշ նմանատիպ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու անհրաժեշտությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: