Հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում արձանագրվել է դեղերի գների նվազում

ՀՀ առողջապահության նախարարության կողմից յուրաքանչյուր ամիս իրականացվում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:

Այդ մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով դեղերի շուկայական գների ուսումնասիրության վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականին: Նախարարի տեղեկացմամբ` հունվար-սեպտեմբեր ամիսների դեղերի մանրածախ գների համեմատությամբ, թվով 54 անվանում դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 2,5 տոկոսով, որից 30 անվանում դեղերի գները նվազել են 13,02 տոկոսով, իսկ 24 անվանում դեղերի գները բարձրացել են 10,52 տոկոսով:

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսների դեղերի մանրածախ գների համեմատությամբ, թվով 54 անվանում դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով, որից 31 անվանում դեղերի գները նվազել են 7,08 տոկոսով, իսկ 23 անվանում դեղերի գները բարձրացել են 1,02 տոկոսով»,- հայտարարեց Ա. Մուրադյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930