
Մեսսին կարող է բաց թողնել մի քանի ամիս

Պարզվում է, որ Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան պարզ էր դարձել Արգենտինայում անցկացված բուժզննումների արդյունքում:
Մեսսին արդեն Բարսելոնայում է և անցել է ամբողջական բուժզննում: Ըստ Marca-ի հավաստի աղբյուրների՝ մեծ է հավանականությունը, որ Մեսսին կվիրահատվի, ինչի արդյունքում ստիպված կլինի բաց թողնել մի քանի ամիս: Վիրահատությունից հետո վերականգնողական կուրսը մեկ ամիս է, սակայն դա բավական չի լինի խաղադաշտ վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ: Այդ խաղում արգենտինացիները հաղթեցին Մեսսիի խփած միակ գոլի շնորհիվ:
Սիրարփի Աղաբաբյան