Բաժիններ՝

Թուրքիան հաշվարկում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Հալեպում հրադադար հաստատել. Էրդողան

Թուրքիան հաշվարկում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Հալեպում հրադադար հաստատել: Այս մասին Թուրքիան բանակցություններ է վարելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հետ: Ինչպես հայտնում է Нaberturk հեռուստաալիքը, համապատասխան հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը արել է Չինաստանից վերադառնալուց հետո` լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Չինաստանում մենք ասացինք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ անհրաժեշտ է Հալեպում շտապ հրադադար հաստատել: Սակայն այդ գործընթացը որոշակի առումով կախված է Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարներից: Նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ «այդ հարցով նորից կզանգի Պուտինին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային»:

«Մենք ասացինք, որ ցանկանում ենք խաղաղ մթնոլորտ հաստատել Հալեպում մինչև տոները (Կուրբան-բայրամ, սեպտեմբերի 11-ից): Մեր գործընկերները դրական են վերաբերվում այդ հեռանկարին: Պուտինը հավաստիացրել է, որ արդյունքը կարող է գրանցվել 2-3 օրում»,- հայտնել է Էրդողանը:

Նա նաև հավելել է, որ «ներկայումս փախստականների հետ մեծ խնդիրներ չկան Սիրիայի հյուսիսում, մեծ խնդիրներ կան միայն Հալեպում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս