Բաժիններ՝

«Ռեալ»-ում Adidas-ը կփոխարինվի Nike-ով

Մադրիդի «Ռեալը» մտադիր է առաջիկայում փոխել տեխնիկական հովանավորին: Ըստ «Ok Diario» կայքի՝ արքայական ակումբը որոշել է Nike-ի հետ պայմանագիր կնքել տարեկան 120 մլն եվրո եկամուտով:

Այժմ «Ռեալի» տեխնիկական հովանավորը Adidas-ն է, որը մադրիդցիներին վճարում է տարեկան 44,6 մլն եվրո: «Ռեալի» ղեկավարությանը դուր չի եկել այն, որ Adidas-ն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վճարում է տարեկան 98,4 մլն եվրո: Ընդ որում, վերջին 3 տարում իսպանական ակումբը 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ մանչեսթերցիները լուրջ հաջողությունների չեն հասել:

«Ռեալի» ու Adidas-ի միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին:

Ի դեպ, նշենք, որ տեխնիկական հովանավորից ռեկորդային գումար է ստանում «Բարսելոնան». Nike-ն կատալոնական ակումբին տարեկան վճարում է 155 մլն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս