«Ես լիովին համաձայն եմ, որ ԼՂՀ-ի վիճակը շատ ծանր է». Սուրեն Զոլյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին

«Ես ինձ իրավունք չեմ վերապահի մեկնաբանել, պարզաբանել և այլն, նրա գրասենյակի ղեկավարը կարող է դա անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սուրեն Զոլյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։

Ս. Զոլյանի ընդհանուր տպավորությունն այն է, որ շատ ողջամիտ հարցադրումներ կային այդ հարցազրույցում։

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի՝ ԼՂՀ կոնֆլիկտի վերաբերյալ արած այն մտքին, թե՝ «այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում», Ս. Զոլյանը նշեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Ռ. Քոչարյանը, բայց ասաց, որ համաձայն է, որ ԼՂՀ-ի վիճակը շատ ծանր է։

«Ես կարող եմ ասել՝ ես ինչ նկատի ունեմ, ես լիովին համաձայն եմ, որ ԼՂՀ-ի վիճակը շատ ծանր է, բայց դա կապված է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղի հետ, այլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարման համակարգի հետ։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել վիճակը շտկելու համար։ Ունե՞նք մենք այդ ժամանակը, գուցե ունենք, ունե՞նք հնարավորություն շտկելու, այստեղ ես կասկածում եմ»,- նշեց բանախոսը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս