Բաժիններ՝

Շքեղ կանանց 14 սովորությունները

Եթե Դուք երբեք շքեղ, էլեգանտ և ոճային կանանց հագին չեք տեսնում սուրճի հետքերով վերնաշապիկ, կամ պատռված զուգագուլպաներ և չեք նկատում, թե որքան են նրանց ցավեցնում բարձրակրունկ կոշիկները, դա չի նշանակում, որ նրանց հետ նմանատիպ բաներ չեն կատարվում: Նրանք գերմարդիկ չեն, պարզապես գիտեն ինչպես դուրս գալ դժարին իրավիճակներից:

1. Երեկոյան պլանավորեք, թե ինչ եք հագնելու առավոտյան:

Լավ տեսք ունենալու համար անհրաժեշտ է երկար և մանրակրկիտ պատրաստվել:

2. Հատկացրեք ինքներդ Ձեզ բավարար ժամանակ պատրաստվելու համար:

Դրա համար անհրաժեշտ է վաղ արթնանալ և պատրաստել հագուստ՝ ներկայանալի տեսք ունենալու համար:

3. Ընտրեք ճիշտ ներքնազգեստ:

Առաջին հերթին, դա Ձեր ինքնավստահության հիմքն է: Երկրորդը, ներքնազգեստը պետք է համապատասխանի Ձեր հանդերձանքին:

4. Ոգեշնչվեք մյուս շքեղ կանանցից:

Հայտնի ոճային կանանցից օրինակ վերցնելը նույնպես կարող է օգտակար լինել: Եվ նրանք կարող են լինել Ձեր գործընկերները, Instagram-ի հայտնի օգտատերերը կամ գուցե Վիկտորիա Բեքհեմը:

5. Պատշաճ հագուստ:

Թվում է պարզ է, բայց շատ նորաձև է. այս արտահայտությունը նշանակում է, որ Դուք համապատասխանում եք իրավիճակին՝ եղանակին, միջոցառմանը:

6. Կրեք միայն Ձեր չափսին համապատասխան հագուստ:

Յուրաքանչյուր նորաձև կին ունի նեղ ջինսե տաբատ: Բայց որքան էլ այն գրավիչ տեսք ունենա, երբեք մի կրեք փոքր և նեղ հագուստ:

7. Ձեր կերպարը լրացրեք միայն մեկ թանկարժեք դետալով:

Գեղեցիկ կաշվե գոտի, էլեգանտ ականջօղեր, բրենդային պայուսակ. ամեն ինչ պետք է չափավոր տեսք ունենա:

8. Ընտրեք կատարյալ աքսեսուարներ:

Ինչպես խորհուրդ էր տալիս Կոկո Շանելը, երբ ընտրում եք աքսեսուարներ, հեռացրեք վերջին իրը, որը կցանկանայիք կրել: Ավելորդություններից պետք է խուսափել:

9. Երբեք անկողին մի մտեք «լավ հագուստով»:

Փոխեք մետաքսե հագուստը, եթե ցանկանում եք թավալ գալ բազմոցի վրա:

10. Խնամքով դասավորեք հագուստը և պահարանի մեջ տեղավորեք կախիչների օգնությամբ:

11. Բարձրակրունկ կոշիկները միշտ չէ, որ շքեղ տեսք են հաղորդում: Էլեգանտ կինը խելացի կինն է:

12. Ամեն օր լվացեք հագուստը:

13. Պատրաստեք ոճային «առաջին օգնության պայուսակ»:

Քորոց, թել և ասեղ՝ անկանխատեսելի պատռվածքների դեմ պայքարելու համար:

14. Հավատարիմ մնացեք Ձեր ոճին:

Շքեղ կանայք չեն վազում նորաձևության հետևից: Նրանք ունեն սեփական պատկերացումը նորաձևության և կանացիության մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս