Բաժիններ՝

Marca-ի ընթերցողները «Ռեալի» այսօրվա կազմը անվանել են վերջին 20 տարիների ամենաուժեղ թիմը

Մադրիդյան Marca պարբերականը հարցում է կատարել իր ընթերցողների շրջանում այն բանի կապակցությամբ, թե թիմի որ կազմն են նրանք համարում ամենաուժեղը վերջին 20 տարիների ընթացքում:

Երկրպագուների 28 տոկոսը գտնում է, որ հենց այսօրվա կազմն է հանդիսանում ամենաուժեղը, չնայած այն բանին, որ այս ամառ մադրիդցիները լուրջ ոչ մի ձեռքբերում չեն կատարել:

Երկրորդ տեղը ընթերցողները հատկացրել են 2002-03թթ. մրցաշրջանի «Ռեալի» կազմին, որը հաղթել է Իսպանիայի առաջնությունը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը:

Երրորդ տեղը գրավել է Կարլո Անչելոտիի թիմը, որը 2013-14 մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների լիգան: real_640x1111

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս