
«Ես պրոբլեմներ չունեմ Ռուսաստանում հանդես եկող ուկրաինացի ֆուտբոլիստների հետ. նրանք ուղղակի չկան հավաքականում». Անդրեյ Շևչենկո

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը թիմ չի հրավիրել այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:
«Մասնակցելո՞ւ է արդյոք Ուկրաինայի հավաքականը 2018թ. Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Ես կուզենայի բախվել պրոբլեմի հետ, որ մենք հաղթել ենք որակավորման փուլը և որոշում ենք՝ գնա՞լ, թե՞ չգնալ Ռուսաստան: Բայց մեզ դեռ սպասվում են առաջին խաղերը, իսկ մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշումն ընդունում է Ֆուտբոլի ֆեդերացիան:
Ես պրոբլեմներ չունեմ Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստների հետ: Այդպիսիներին ես ուղղակի չեմ հրավիրել»,- Շևչենկոյի խոսքերն է մեջբերում «Новое время»-ն:
Ուկրաինայի հավաքականը 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարը կսկսի Իսլանդիայի հետ խաղով: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Կիևում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը