
Այս բրոնզե քանդակներն ասես այլ մոլորակից լինեն

Ռոմեն Լանգլուան ինքնուս քանդակագործ է, ով բրոնզը և քարն օգտագործում է այս այլմոլորակային քանդակների ստեղծման համար:
Լանգլուան քանդակագործի իր կարիերան սկսել է գիպսից և կավից՝ հետագայում դրանք փոխարինելով ավելի կարծր նյութերով: Մինչ նրա վաղ աշխատանքները ոգեշնչված են մարդու անատոմիայից, նրա ժամանակակից ստեղծագործություններում զգացվում է բնության շունչը: Իր արվեստով Ռոմենը նպատակ ունի վերլուծել բնական տարրերը, որի հետ նա աշխատում է, իսկ բրոնզն իրենից ներկայացնում է ներքին էներգիան:
Այս յուրահատուկ քանդակները դասական թանգարանների փոխարեն իրենց ուրույն տեղը կարող են գտնել Մարս մոլորակի վրա, կամ ինչ-որ կախարդական հրեշի կացարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը