Բաժիններ՝

Ջենիֆեր Լոուրենսը գովազդել Է Dior-­ի պայուսակները

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել է ֆրանսիական Dior նորաձեւության տան գովազդային արշավին: Այդ մասին սեպտեմբերի 2-­ին հաղորդել է La Depeche-­ը:

Լոուրենսը ներկայացրել է ֆիրմային պայուսակների նոր հավաքածուն: Ֆոտոսեսիայի հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելիեն է. նկարահանումները տեղի են ունեցել նյույորքյան ստուդիայում: jennifer-lawrence-dior-05_640x420

Լուսանկարներն արվել են դասական ոճով, դերասանուհին գործնականում եղել է առանց կոսմետիկայի: Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց հագուստ, այլեւ տղամարդկանց համար նախատեսված Dior Homme շարքի հագուստ, կոսմետիկա, ժամացույցներ եւ թանկարժեք իրեր:

2016 թվականին Dior-­ը թողարկել է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված էր կաթնային կոկտեյլներին:

Լոուրենսը առավել հայտնի է «Քաղցած խաղեր» եւ «Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած իր դերերով:

Նա «Օսկար»­-ի է արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար եւ պարգեւի է անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ այլ կինոնկարներում իր աշխատանքի համար: Jennifer-Lawrence-Dior-Fall-2016-Campaign01 (1)_640x829

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս