Բաժիններ՝

Մարկ Ցուկերբերգը չի միավորելու WhatsApp-­ը եւ Messenger­-ը

Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը մտադիր չի միավորել WhatsApp եւ Messenger հավելվածները, քանի որ դրանք նախատեսված են շփման տարբեր ձեւերի համար:

«Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դրանք անջատ աշխատեն»,­- հայտարարել է նա Նիգերիա կատարած ուղեւորության ժամանակ: 2014 թվականին Facebook սոցիալական ցանցը WhatsApp-­ը ձեռք է բերել 19 մլրդ դոլարով, իսկ վերջերս WhatsApp-­ը հայտարարել է, որ օգտատերերի տեղեկատվությունը կհրամադրի Facebook-­ին:

Ցուկերբերգն այն կարծիքին է, որ երկու հավելվածներն օգտատերերի տարբեր ցուցակներ ունեն: «Մարդկանց համար հարմար է օգտվել WhatsApp-­ից մտերիմ ընկերների հետ մշտապես շփվելու համար: Իսկ Messenger­-ում նրանք կանոնավոր կերպով չեն շփում»,- Ցուկերբերգի խոսքը մեջբերում է հարավաֆրիկյան News24 գործակալությանը:

Երկու հավելվածներն էլ ունեն 1 միլիարդից ավելի օգտատերեր, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս