Բաժիններ՝

«Խոսրովի անտառ պետական արգելոց»­-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.15-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է:

Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ:

Օգոստոսի 31-ին դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 11 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.38-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկտվություն:

Օգոստոսի 30-ին, ժամը 17.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:

Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:

Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս