Սոցիալական ծառայությունների մատուցման նպատակով կստեղծի IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն
Հայաստանում սոցիալական ծառայությունների մատուցման նպատակով կստեղծի IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն: Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ կառավարությունը պատրաստվում է անցնել սոցիալական պետական ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակի, ինչը նշանակում է, որ դրանք պետք է հայտնվեն միասնական տեխնոլոգիական միջավայրում, որը կապահովի դրանց համատեղելիությունը տվյալների միասնական բազայի համար:
«Այդ նպատակով ԱՄՆ կառավարության աջակցության շրջանակում Հայաստանն IBM կորպորացիայի հետ ստորագրել է հուշագիր, որով IBM Curam համակարգի հիման վրա ծրագրվում է ՀՀ-ում ստեղծել գերազանցության տարածաշրջանային կենտրոն: Դա թույլ կտա ոչ միայն համակարգեր ստեղծել ծառայությունների հետագա ավտոմատացման համար, այլև արտահանել դրանք այլ երկրներ»,- ասաց նա: